Featured

Իմ սիրած կենդանին

0C9B2F6E-BCC2-436B-A219-9CC62979D94E

Իմ սիրած կենդանին առյուծն է: Առյուծը կենդանիների արքան է, որովհետև շատ ուժեղ է: Առյուծները կատվազգի կենդանի էն, ապրում են անապատներում, սավանաներում, նրանք ապրում են խմբերով: Եգ առյուծը ունենում է երեք ձագ, նրանք խայտաբղետ գույների են լինում մեծանալով դառնում են միագույն: Արու առյուծը ունենում է սև բաշ և դրանով տարբերվում է եգից:

 

Արա Գեղեցիկ և Շամիրամ

<<Արա Գեղեցիկ և Շամիրամ >>ավանդավեպ

Հայոց արքա Արամի մահից հետո Հայաստանի խնամակալությունը անցնում է նրա որդուն՝ Արա Գեղեցիկին։ Ասորեստանում այդ ժամանակ թագավորում է Նինոս արքանորը բարձր շնորհների է արժանացնում Արայինինչպես որ ժամանակին՝ նրա հորը: 

Շամիրամը այդ ժամանակներում հզորագույն Ասորեստան պետության թագուհին էր: Նա իր ամուսնուն՝ Նինոսին, զրկել էր գահից և դարձել էր միահեծան տիրակալ: Շամիրամը լսել էր հայոց թագավոր Արայի առասպելական գեղեցկության մասին և միայն իր լսածների հիման վրա սիրահարվել էր նրան, համակվել խելացնոր կրքով հայոց արքայի նկատմամբ: Շամիրամը մեծ ընծանիով պատվիրակներ է ուղարկում Արա գեղեցիկի մոտ և պահանջում նրանից գալ Նինվե և իրեն կին առնել ու թագավորել երկու երկրների վրա կամ իրեն գոհացնելուց հետո մեծամեծ նվերներով կրկին իր հայրենիքը վերադառնալ:

Արա գեղեցիկը մերժում է Շամիրամի առաջարկը, և չարացած թագուհին մեծ զորքով հարձակվում է հայոց երկրի վրա: Կռվի դաշտում հայոց արքան զոհվում է: Կրքից կուրացած Շամիամը հրամայում է Արայի դին դնել մի բարձր տեղ և վերքերը լիզելով կենդանացնել նրան: Սակայն երբ  Արայի դիակը սկսում է նեխել, Շամիրամը նրան նետել է տալիս մի խոր դիհի մեջ, իսկ իր սիրեկաններից մեկին հագցնում է Արայի զգեստները և բոլորին հայտարարում, թե իբր Աստվածների կամքով հայոց արքան կենդանացել է: Այսպես Շամիրամը կարողանում է խաղաղեցնել և՛ հայերին, և՛ իր զորքին, իսկ ինքը սկսում է բնակվել հայոց աշխարհում:

Վահագն Վիշապաքաղ

Վահագն

 

Երկնէր երկին, երկնէր երկին,                                                            Երկնէր և ծովն ծիրանի,                                                                      Երկն ի ծովուն ուներ և զկարմրիկն եղեգնիկ.                                Ընդ եղեգան փող ծուխ ելանէր,                                                        Ընդ եղեգան փող բոց ելանէր,                                                          Եև ի բոցոյն պատանեկին վազէր,                                                    Նա հուր հեր ուներ,                                                                                Ապա թե բոց ուներ մօրուս,                                                                  Եվ աչկունքն էին արեգակունք:

Լուսինը մայր էր մտել, երբ երկինքն ու երկիրը ծիրանի գույն էին հագել, հորիզոնը բոցավառվում էր արեգակի ճառագայթներից, արևանման, մի պատանի երևաց հորիզոնի վրա: Վահագն էր այդ պատանին, ոսկեգանգուր մազերն թափվել էին լայն ուսերին ու բոցավառվում էին արևի ճառագայթներից: Նրա հայացքը լի էր բարությամբ, ու ժպիտով: Նա ծնվելուն պես կռվի է բռնվում վիշապների դեմ սպանում նրանց:

Աստղիկ

Վահագնի սիրելին էր Աստղիկ դիցուհին սիրո և ջրի աստվածուհին: Նա բարության, սիրո մարմնավորումն է որտեղ էլ նա լիներ, շուրջը վարդեր էին բացվում, ոչ ոք նրան չեր կարող տեսնել, բացի ուժի ու հաղթանակի աստված Վահագնից: Ըստ ավանդույթների վիշապը առևանգում է Աստղիկին, որի հետևանքով ժողովրդի հոգիները պատում է ատելությունը: Վահագնը, հաղթելով վիշապին ազատում է Աստղիկին և մարդկանց հոգիները պատում է սիրով ու գեղեցկությամբ:

Հայկ և Բել

.

Հայկ և Բելի մասին առասպելը կարդալով իմացա, Աղեղնավոր Հայկը հայ ցեղի նախնին է, իսկ բռնակալ Բելը Ասորեստանի թագավորը: Հայկը գանգրահեր, քաջ, հաղթանդամ խիզախ առաջնորդ էր: Նրա զենքը  նետն ու աղեղն էր: Հայկը իր որդիների և թոռների հետ ապրում էր Արարատյան աշխհարի տարածքներից մեկում: Իսկ Բաբելոնուն տիրակալ է դառնու Բելը, որը Հայկից պահանջում է հնազանդվել իրեն Հայկը մերժում է: Բելը զայրացած հարձակվում է Հայկի և նրա տոհմի վրա: Հայկը իր փոքրատիվ զորքով կարողանում է նահանջի մատնել Բելին: Բելը բարձրանում է բլրի վրա փորձում է թագնվել մարտիկների թիկունքում: Կռվի թեժ պահին Հայկը նկատում է Բելին և բարկացած ձայն տվեց զինակիրին.               – Կոռնակ, տուր իմ աղեղը: Կոռնակը հսկայական աղեղն ու մի նետ տվեց: Հայկը հզոր ձեռքով լարեց աղեղն ու երեքթևյան փքինն արձակեց: Նետը հասավ բելին, ճեղքեց նրա կուրծքը, թիկունկից դուրս ելավ ու ցցվեց հողի մեջ: Տիտաննյան Բելը շռինդով գետին տապալվեց:                                                                 Հայկի ու Բելի պատերազմի վայրը մինչև օրս էլ Հայոց ձոր է կոչվում: Մեր երկիրը Հայկի անունով Հայք կոչվեց և մեր ժողովուրդը` հայ:

Ջրհեղեղ

illustration-of-noahs_ark.jpg

Ես կարդացել եմ ջրհեղեղ ավանդավեպը, որը կարդալուց հետո ծանոթացա թե ինչպես է սկսվել ջրհեղեղը որ տեվեց 40 օր: Ծերունի Քսիսութրը որը շատ բարի մարդ էր նստած էր Եփրատի ափին և նայում էր գետի պղտոր ջրերին, նրան թվում է թե մի ծերունի, եռաժանին ձեռքին խոսում է որոտաձայն, շուտով կսկսվի ջրհեղեղ, երկիրը կամայանա: Ով բարի Քսիսութր կառուցիր նավ, որդիներիդ ու թոռներիդ հետ մտիր նավը և վերցրա ամեն տեսակի կենդանիներից և թռչուններից մեկ-մեկ զույգ ու շտապիր նավը կառուցել: Նավը կառուցելուց հետո ինչպես ասել էր ծերունին, սկսեց ուժեղ անձրև գալ և Քսիսութրը իր երեխաների և կենդանիների հետ  մտավ նավը, ամուր փակեց դուռը: 40 օր հետո նավը կանգ առավ Արարատ լեռան գագաթին: Ծերունին նավի դուռը բաց է անում և լույս տեսնելով աղաղակում է երևաց երևաց: Երկրի այն փոքրիկ հատվածը որ Արարատի գագաթից նրանց երևաց, կոչվեց Երևան:

Արարատը, Սևանը և Վանը Ծովից,ծով Հայաստանը.

Արարատը, Սևանը և Վանը.FB_IMG_1592474252564

Արարատը Հայկական լեռնաշխարհի ամենաբարձր լեռն է (5165 մ): Կազմված է երկու կոնաձև մասերից՝ Մասիս (5165 մ) և Սիս (3925 մ): Այն գտնվում է Արաքս գետի աջ ափին՝ Հայաստանի Հանրապետությունից 32 կմ հեռավորության վրա: Հարաբերական բարձրությամբ (4300 մ) Մասիսն աշխարհի ամենաբարձր գագաթն է: Արարատը գտնվում է Արևմտյան Հայաստանում (ներկայիս Թուրքիայի տարածքում):

Արարատը բիբլիական սուրբ լեռն է, որի վրա իջևանել է Նոյյան տապանը՝ ջրհեղեղից հետո: Համաշխարհային ջրհեղեղից լեռան գագաթին փրկվել են ութ հոգի՝ նոր մարդկության նախահայր Նոյը, իր կինը, որդիները և որդիների կանայք: Նոյի և իր ընտանիքի փրկության պատմությունն արձանագրված է Աստվածաշնչում (Ծննդ. 7,8): Արարատից Նոյն իջել է դեպի հարավ-արևելք, որտեղից և առաջացել է այդ տարածաշրջանի անվանումը՝ Նախիջևան:

Վանա լիճ
Վանա լիճ (անհոսք աղի լիճ Հայկական լեռնաշխարհումՄեծ Հայքի Տուրուբերան և Վասպուրական նահանգներում[3], ներկայիս Թուրքիայի Հանրապետության արևելքում։ Գտնվում է Հայկական Տավրոսի հյուսիս արևելյան մասի, Կորդվաց լեռներիԿոտուր լեռնաշղթայի և Ծաղկանց լեռների միջև, 1720 մ բարձրության վրա։ Երբեմնի մեծ ջրային ավազանի մնացորդ է։

Picto infobox map.png

Վանա լիճ


Վանա լիճն ու Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցին
Կոորդինատներ
Տեղագրություն Հայկական լեռնաշխարհ
Հայելու բացարձակ բարձրությունը 1648 մ
Երկարություն 119 կմ
Ավազանի մակերեսը 3647 կմ²
Ծավալը 607 կմ³
Ջրափնյա գծի երկարությունը 430 կմ
Ամենամեծ խորությունը 451 մ
Միջին խորությունը 171 մ (1984)[1] 161,2 (2006)[2] մ
Աղիությունը 22 ‰
Պարզությունը 4.5 մ
Թափվող գետերը 4 գետ
Սկիզբ առնող գետերը Չկա

Վանա լիճը գտնվում է Հայկական լեռնաշխարհում

Վանա լիճ
##

Վանա լիճ (Թուրքիա)

Red pog.svg
Commons-logo.svg

Լճի հայելին 3760 կմ² է, առավելագույն լայնությունը՝ մոտ 51 կմ, խորությունը՝ մինչև 145 մ։ Այն գրեթե 2.5 անգամ մեծ է Սևանա լճի հայելուց։ Ունի անկանոն քառանկյան տեսք, խիստ կտրված է, հաճախ՝ զառիթափ ափերով։ Հյուսիս–արևելքում Արճեշի խորշն է, ափերին՝ ԴևեբոյնիԾղուկԿտուց հրվանդանները։ Վաղ շրջանում ունեցել է 7 կղզի, այժմ մնացել են 4-ը՝ Լիմ, ԿտուցԱռտեր և Աղթամար։

Սևանա լիճ


Սևանա լիճը
40°19′00″ հս․. լ. 45°21′00″ ավ. ե. / 40.316667° հս․. լ. 45.35° ավ. ե.
Կոորդինատներ
Տեղագրություն Գեղարքունիքի մարզ
Հայաստան Հայաստան
Հայելու բացարձակ բարձրությունը 1900 մ
Երկարություն 70 կմ
Լայնություն 55 կմ
Ավազանի մակերեսը 1260 կմ²
Ծավալը 32.92 կմ³
Ամենամեծ խորությունը 83 մ
Միջին խորությունը 26.8 մ
Պարզությունը 4.5 մ
Թափվող գետերը 28, որոնցից են՝ ՎարդենիսՄարտունիԱրգիճիԱստղաձորԳավառագետՁկնագետ
Սկիզբ առնող գետերը Հրազդան գետ

Լճի տեսքը տիեզերքից
Lua error in Մոդուլ:Location_map at line 321: attempt to perform arithmetic on local ‘right’ (a string value).

##

Սևանա լիճ (Հայաստան)

Red pog.svg
Commons-logo.svg

Լճի երկարությունը 70 կմ է, առավելագույն լայնությունը՝ 55 կմ։ Հայելու մակերեսը կազմում է 1260 կմ2, որով ամենախոշորն է Հարավային Կովկասի տարածքում։ Միջին խորությունը 46.8 մ է, ամենախոր վայրը՝ 83 մ (Փոքր Սևան)։ Ջրի ծավալը 32,92 մլրդ մ3 է: Սևանա լիճը Շորժայի ստորջրյա թմբով բաժանվում է 2 մասի՝ Մեծ Սևանի (37.7 մ միջին խորություն) և Փոքր Սևանի (50.9 մ)։

Սևանա լիճը Հայկական բարձրավանդակի՝ մեծությամբ երրորդ լիճն է՝ Վանա լճից և Ուրմիոյից հետո։ Ի տարբերություն այդ երկուսի՝ բաց լիճ է և ունի քաղցրահամ ջուր։ Լիճ են թափվում 28 մեծ ու փոքր գետակներ որոնցից են՝ ԱրգիճիՄասրիկԳավառագետԿարճաղբյուրՎարդենիսՁկնագետ, սակայն սկիզբ է առնում միայն մեկը՝ Հրազդանը։ Վերջինիս շնորհիվ ջրերի տարեկան արտահոսքը կազմում է 0.7 կմ3։

Լճի ծագումնաբանական վարկածներից մեկի համաձայն՝ այն առաջացել է չորրորդական ժամանակաշրջանում։ Գոյացել է հրաբխային գործունեության հետևանքով՝ միջլեռնային տեկտոնական իջվածքում սառցադաշտային և ձնհալոցքային ջրեր լցվելու արդյունքում։ Չորս կողմում առանձնակի շրջապատում են ԱրեգունուՍևանիՎարդենիսիԳեղամա լեռները։

Սևանա լճի ջրերը Հրազդան գետի միջոցով ոռոգում են Արարատյան դաշտը։ Հրազդան գետի վրա կառուցված 6 էլեկտրակայանները ձևավորում են հանրապետության ամենամեծ՝ Սևան-Հրազդան կասկադը։ Խորհրդային իշխանության տարիներին լճի մակարդակը զգալիորեն իջել է, ինչի հետևանքով տարածաշրջանում առաջացել է էկոլոգիական խնդիր։

1978 թվականին ստեղծվել է Սևան ազգային պարկը։ Ջրի մակարդակը վերականգնելու համար կառուցվել է Արփա-Սևան (48.3 կմ, 1963–81 թվականներ), ապա՝ Որոտան-Արփա ջրատարները (21, 6 կմ, 2004 թվական):

Գործնական աշխատանք 2

Մենք տանը ունենք 7-հատ 2-փեխկանի պատուհան, բոլոր փեխկերը իրար հավասար են: Ապակու մակերեսը իմանալու համար մեզ անհրաժեշտ և չափել լայնությունը և երկարությունը:                                                                                                                                        Լայնությունը-50սմ, երկարությունը1մ.20սմ: 1մ 20սմ=120սմ                                                        120×50=6000սմ քառ.                                                                                                                              Ապակու մակերեսը-6000սմ քառ.                                                                                                        Փեխկերի քանակը 7×2=14.                                                                                                                  Ամբողջ տան ապակու մակերեսը 14×6000=84000սմ քառ.      1մ=1000սմ քառ.                      Ինչքան գումար է ծախսվել եթե 1-ապակու 1-քառ. մ-5000 դրամ է.                                            8400×5000=42000.           Պատ.`42000 դրամ (ծախսել էնք ապակու համար)

 

Գործնական աշխատանք 1

Մեր հյուրասենյակի գորգի երկարությունը 400սմ է, իսկ լայնությունը 300սմ է:                       S=400×300=120.000սմ=120մ.                                                                                                               P=2×400+2×300=800+600=1400սմ=14մ