Արարատը, Սևանը և Վանը Ծովից,ծով Հայաստանը.

Արարատը, Սևանը և Վանը.FB_IMG_1592474252564

Արարատը Հայկական լեռնաշխարհի ամենաբարձր լեռն է (5165 մ): Կազմված է երկու կոնաձև մասերից՝ Մասիս (5165 մ) և Սիս (3925 մ): Այն գտնվում է Արաքս գետի աջ ափին՝ Հայաստանի Հանրապետությունից 32 կմ հեռավորության վրա: Հարաբերական բարձրությամբ (4300 մ) Մասիսն աշխարհի ամենաբարձր գագաթն է: Արարատը գտնվում է Արևմտյան Հայաստանում (ներկայիս Թուրքիայի տարածքում):

Արարատը բիբլիական սուրբ լեռն է, որի վրա իջևանել է Նոյյան տապանը՝ ջրհեղեղից հետո: Համաշխարհային ջրհեղեղից լեռան գագաթին փրկվել են ութ հոգի՝ նոր մարդկության նախահայր Նոյը, իր կինը, որդիները և որդիների կանայք: Նոյի և իր ընտանիքի փրկության պատմությունն արձանագրված է Աստվածաշնչում (Ծննդ. 7,8): Արարատից Նոյն իջել է դեպի հարավ-արևելք, որտեղից և առաջացել է այդ տարածաշրջանի անվանումը՝ Նախիջևան:

Վանա լիճ
Վանա լիճ (անհոսք աղի լիճ Հայկական լեռնաշխարհումՄեծ Հայքի Տուրուբերան և Վասպուրական նահանգներում[3], ներկայիս Թուրքիայի Հանրապետության արևելքում։ Գտնվում է Հայկական Տավրոսի հյուսիս արևելյան մասի, Կորդվաց լեռներիԿոտուր լեռնաշղթայի և Ծաղկանց լեռների միջև, 1720 մ բարձրության վրա։ Երբեմնի մեծ ջրային ավազանի մնացորդ է։

Picto infobox map.png

Վանա լիճ


Վանա լիճն ու Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցին
Կոորդինատներ
Տեղագրություն Հայկական լեռնաշխարհ
Հայելու բացարձակ բարձրությունը 1648 մ
Երկարություն 119 կմ
Ավազանի մակերեսը 3647 կմ²
Ծավալը 607 կմ³
Ջրափնյա գծի երկարությունը 430 կմ
Ամենամեծ խորությունը 451 մ
Միջին խորությունը 171 մ (1984)[1] 161,2 (2006)[2] մ
Աղիությունը 22 ‰
Պարզությունը 4.5 մ
Թափվող գետերը 4 գետ
Սկիզբ առնող գետերը Չկա

Վանա լիճը գտնվում է Հայկական լեռնաշխարհում

Վանա լիճ
##

Վանա լիճ (Թուրքիա)

Red pog.svg
Commons-logo.svg

Լճի հայելին 3760 կմ² է, առավելագույն լայնությունը՝ մոտ 51 կմ, խորությունը՝ մինչև 145 մ։ Այն գրեթե 2.5 անգամ մեծ է Սևանա լճի հայելուց։ Ունի անկանոն քառանկյան տեսք, խիստ կտրված է, հաճախ՝ զառիթափ ափերով։ Հյուսիս–արևելքում Արճեշի խորշն է, ափերին՝ ԴևեբոյնիԾղուկԿտուց հրվանդանները։ Վաղ շրջանում ունեցել է 7 կղզի, այժմ մնացել են 4-ը՝ Լիմ, ԿտուցԱռտեր և Աղթամար։

Սևանա լիճ


Սևանա լիճը
40°19′00″ հս․. լ. 45°21′00″ ավ. ե. / 40.316667° հս․. լ. 45.35° ավ. ե.
Կոորդինատներ
Տեղագրություն Գեղարքունիքի մարզ
Հայաստան Հայաստան
Հայելու բացարձակ բարձրությունը 1900 մ
Երկարություն 70 կմ
Լայնություն 55 կմ
Ավազանի մակերեսը 1260 կմ²
Ծավալը 32.92 կմ³
Ամենամեծ խորությունը 83 մ
Միջին խորությունը 26.8 մ
Պարզությունը 4.5 մ
Թափվող գետերը 28, որոնցից են՝ ՎարդենիսՄարտունիԱրգիճիԱստղաձորԳավառագետՁկնագետ
Սկիզբ առնող գետերը Հրազդան գետ

Լճի տեսքը տիեզերքից
Lua error in Մոդուլ:Location_map at line 321: attempt to perform arithmetic on local ‘right’ (a string value).

##

Սևանա լիճ (Հայաստան)

Red pog.svg
Commons-logo.svg

Լճի երկարությունը 70 կմ է, առավելագույն լայնությունը՝ 55 կմ։ Հայելու մակերեսը կազմում է 1260 կմ2, որով ամենախոշորն է Հարավային Կովկասի տարածքում։ Միջին խորությունը 46.8 մ է, ամենախոր վայրը՝ 83 մ (Փոքր Սևան)։ Ջրի ծավալը 32,92 մլրդ մ3 է: Սևանա լիճը Շորժայի ստորջրյա թմբով բաժանվում է 2 մասի՝ Մեծ Սևանի (37.7 մ միջին խորություն) և Փոքր Սևանի (50.9 մ)։

Սևանա լիճը Հայկական բարձրավանդակի՝ մեծությամբ երրորդ լիճն է՝ Վանա լճից և Ուրմիոյից հետո։ Ի տարբերություն այդ երկուսի՝ բաց լիճ է և ունի քաղցրահամ ջուր։ Լիճ են թափվում 28 մեծ ու փոքր գետակներ որոնցից են՝ ԱրգիճիՄասրիկԳավառագետԿարճաղբյուրՎարդենիսՁկնագետ, սակայն սկիզբ է առնում միայն մեկը՝ Հրազդանը։ Վերջինիս շնորհիվ ջրերի տարեկան արտահոսքը կազմում է 0.7 կմ3։

Լճի ծագումնաբանական վարկածներից մեկի համաձայն՝ այն առաջացել է չորրորդական ժամանակաշրջանում։ Գոյացել է հրաբխային գործունեության հետևանքով՝ միջլեռնային տեկտոնական իջվածքում սառցադաշտային և ձնհալոցքային ջրեր լցվելու արդյունքում։ Չորս կողմում առանձնակի շրջապատում են ԱրեգունուՍևանիՎարդենիսիԳեղամա լեռները։

Սևանա լճի ջրերը Հրազդան գետի միջոցով ոռոգում են Արարատյան դաշտը։ Հրազդան գետի վրա կառուցված 6 էլեկտրակայանները ձևավորում են հանրապետության ամենամեծ՝ Սևան-Հրազդան կասկադը։ Խորհրդային իշխանության տարիներին լճի մակարդակը զգալիորեն իջել է, ինչի հետևանքով տարածաշրջանում առաջացել է էկոլոգիական խնդիր։

1978 թվականին ստեղծվել է Սևան ազգային պարկը։ Ջրի մակարդակը վերականգնելու համար կառուցվել է Արփա-Սևան (48.3 կմ, 1963–81 թվականներ), ապա՝ Որոտան-Արփա ջրատարները (21, 6 կմ, 2004 թվական):

Սասուն.Մարաթուկ լեռ կամ Մարութա սար

«Սասունցի Դավիթ» էպոսում պատմվում է, որ վանքը կառուցել է տվել Մհերը և ինքն էլ դրել է վանքի անունը` Մարութա Բարձր Աստվածածին: Ընդունված է այն տեսակետը, թե Մարութա անվանումը գալիս է արամեերեն Մարութա բառից, որը նշանակում է` իմ աշխարհի տերը:

"Մարաթուկ

Մարաթուկի ավանդությունը

Ըստ ավանդության՝ Մարութաի պաշտամունքը խիստ զայրացնում էր Անդոկին (սար Սասուն գավառում, Հայկական տավրոսի գագաթներից մեկը), և նա Մարութուկ լեռանը մարտի է հրավիրում։ Մարտի ժամանակ Անդոկն իր կայծակե թրով խփում, ճեղքում է Մարութա սարի գլուխը, և այդ պատճառով էլ նրան ջղլագլուխ (զույգ գլխով) Մարաթուկ են անվանում։ Անդոկի հարվածից վիրավորված Մարութա սարը հսկա մի ժայռ է պոկում իր կողերից և խփում նրան։ Ժայռը խրվում է Անդոկի կուրծքը, թաղվում կողերի մեջ. դուրս է մնում միայն ժայռի երկու ջրաղացաքարի չափ մի կտոր, որի վրա այժմ էլ երևում են Մարաթուկի ձեռքի հետքերը։

"Մարաթուկ

Սասուն անունը դարձել է մեր ազգային հպարտությունը։ Սասունցիների ազատագրական պայքարի մասին շատ հիշատակներ կան։ Ստեղծվել են ոգեշունչ երգեր.

Տալվորիկի զավակ եմ քաջ,
Չեմ խոնարհիր թուրքին առաջ,
Քարուտ լերանց ազատ լաճ,
Չեմ տեսեր ոչ արոր, ոչ մաճ…

Մեզնով պարծի այսօր Սասուն,
Մենք ենք խրախոյս Հայոց նըկուն,
Տալվորիկ սար, ժեռոտ Զեյթուն,
Տան իրարու ազատ ողջույն…։

Սասունը հարուստ է նաև պատմական հուշարձաններով, խաչքարերով, որոնք հայտնի են իրենց արձանագրություններով։

Սասուն քաղաքի անվան պատմությունը

Սասուն քաղաքի հիմնադրման պատմությունը։ Շինարարական աշխատանքների ավարտից հետո Սանասար և Բաղդասար եղբայրները,  ցանկանում են անվանում տալ իրենց  հիմնադրած բնակավայրին։ Հենց այս ժամանակ էլ նրանց պատահաբար հանդիպում են ծերունի մի սերմնացանի, որից էլ խնդրում են անուն մտածել բարձրաբերձ և վահաշուք քաղաք-ամրոցի համար։ Այսպիսով, հենց այդ ծերունին էլ քաղաքի անունը կնքում է Սասուն, քանի որ այն կառուցված էր սասան քարերից։ Նա իր խոսքը մեկնաբանում է հետևյալ կերպ․

Aquote1.png Դուք էն սասուն քարեր ինչպե՞ս հաներ եք էն վերին տեղ,
Ու քարե սան սուն եք զարկե. Էս տո՛ւն շեք շինե դուք.
Ապա սասուն մ’եք շինե։ Վա՜, քանի սասուն բերդ մի.Էս տուն չէ, էս սասուն է։
Սանասար ասաց.— Բա՛վ է, պապիկ, Էլ ձեն մի՛ հանի. էլ անուն մի՛ դնի։ Ա՛յ պապի, անուն դրվավ.
Անուն էղավ Սասուն։ Քանց էդա ավել ի՞նչ անուն։
Որ դու ասիր՝ սասուն քարեր, քարե սանսուն եք զարկե.
Մեր բերդի անուն էղավ Սասուն, Սասուն,Մեր տան անուն՝ Սասնա տուն։

Սասուն, գավառակ Արևմտյան ՀայաստանումԲիթլիսի վիլայեթի Գենջի գավառում։ Նախկինում եղել է Մեծ Հայքի Աղձնիք նահանգի տասներորդ գավառը։ Հնագույն կենտրոնն էր Սանասուն բերդը։

Գավառակ
Սասուն
Sason 3 2012.JPG

Երկիր Թուրքիա Թուրքիա
Երկրամաս Բիթլիսի վիլայեթ
Գավառ Գենջի գավառ
Այլ անվանումներ Սանասանա, Սանասինա, Սանասնայե, Սանասուն, Սանասունք, Սանսան, Սանսաննա, Սանսան, Սանսուն, Սասոն, Սասունք, Վերին դաշտ
Պաշտոնական լեզու Հայերեն
Բնակչություն 60 000 մարդ (1915)
Ազգային կազմ Հայեր (մինչև Մեծ եղեռնը)[1]
Կրոնական կազմ Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)[1]
Տեղաբնականուն սասունցի
Ժամային գոտի UTC+3
##

Սասուն (Թուրքիա)

Սասնա ծռեր. Ավանդապատուններ.

Սասունցի Դավիթ էպոսն իր բովանդակությամբ և հերոսներով հետք է թողել նաև Հայկական Լեռնաշխարհի աշխարհարագարան անունների անվան ծագումնաբանությունում: Հերոսների անվան հետ են կապվել, օրինակ Մհերի դուռ, Դավթի քար կոչվող վայրերը:

Սիրելի սովորողներ, համացանցից, տատրկ-պապիկներից պարզեք էպոսի հերոսների անվան հետ կապված ավանդապատումները, տեղանունները գրի առեք, տեսագրեք-ձայնագրեք, ընթերցեք-պատմեք-քննարկեք, տեղադրեք ձեր ուսումնական բլոգումներում և հղումն ուղարկեք իմ էլ. հասցեին՝ i.janazyan@mskh.am:

Դավթի քար- Սև սարը կազմում է հայկական Տավրոսի լեռնաշղթայի մի թևը: Նա սկսվում է Մեղրագետի ակունքներից և հասնում է մինչև Քանասար`Մուշ քաղաքի մոտ:Այդ լեռը ,որ Սև է կոչվում իր մթին անտառների համար,հայտնի էր նաև Բռնաշենի կամ Խութա սար անունով:Քրդերը նրան Խաչառաշ էին ասում:

 

Այնտեղ,ուր վերջանում է Սև սարը և սկսվում է Մշո դաշտը,լեռան ապառաժոտ կողի վրա ցցված է մի ահռելի ժայռ,որ կոչվում է Դավթի քար:Այդ քարի մոտից սքանչելի տեսարան է բացվում դեպի Մշո դաշտը:Երևում է Մեղրագետի հովիտը`մեծատարած կապույտ երկնքով:
Ավանդությունը պատմում է,որ երբ Դավիթը հովիվ է եղել,լեռան լանջից մի հսկա քարաժայռ պոկվելով գլորվել է դեպի հոտը:Հովիվ հսկան սարն ի վեր վազելով ,իր աջ բազուկը դեմ է տվել շարժվող ժայռին և կասեցրել է նրա մոլեգին ընթացքը`փրկելով խաշներին ու կթվոր կանանց:Ուժգին հարվածից քարը մխրճվել է գետնի մեջ և կանգ առել:Բնակիչները պատմում են,որ մինչև այսօր էլ Դավթի ձեռքի դրոշմը նշմարվում է այդ ապառաժի վրա:Երևում են նրա հինգ մատների տեղերը ակոսների պես,որոնցով էլ ձնհալին և անձրևների ժամանակ ջուր է հոսում:

Մհերի դուռ — Մհերի դուռ, Ագռավու քար, Խալդյան դարպասներ, սրբազան քարաժայռ Վանիբերդի մոտակայքում: Ըստ ավանդության, այդտեղ փակված է աշխարհի անարդարություններից խռոված “Սասնա ծռեր” դյուցազներգության վերջին հերոսը` Փոքր Մհերը: Մի զրույցի համաձայն` ամեն տարի, Համբարձման և վարդավառի գիշերը, երբ երկինքն ու երկիրը համբուրվում են, Մհերն իր հրեղեն նժույգով դուրս է գալիս, շրջում երկնքում և երկրում, բայց համոզվելով, որ դեռ “գետինը չի կարող դիմանալ իր ծանրությանը”, նորից վերադառնում է իր տեղը: Ապագայում իբր Մհերը դուրս է գալու ժայռի միջից, ազատելու է “հայու աշխարհը” չար ուժերից և ստեղծելու է երջանիկ թագավորություն: Ավանդության մեջ պահպանվել է Միհր աստծո երկրորդ գալստյան և աշխարհը չար ոգիների իշխանությունից ազատելու գաղափարը:

Ավանդապատումները 26.04.2020

Հուշող բառեր                                                                                                                                                                                                             1. Տուր ինձ թևեր

Տաթևի վանք

2010 թվականին շահագործման է հանձնվում աշխարհի ամենաերկար հետադարձելի՝  ՏաԹևեր ճոպանուղին (5.7 կմ), որը նպաստում է տարածաշրջանի զբոսաշրջության զարգացմանը։

Տաթևի վանքի անվան հետ կապված կա երկու տարբերակ։ Դրանցից մեկի համաձայն, «Տաթև» անունը ծագում է հայերեն «տա թև» արտահայտությունից։

2. Ամուր պատ

Հաղպատ

Հաղբատի վանք, միջնադարյան Հայաստանի հոգևոր, մշակութային և գիտաուսումնական խոշոր կենտրոն, վանքային համալիր: Գտնվում է Հայասատանի լոռու մարզիՀաղպատ գյուղում։

3. Սա նրանից հին է

Սանահին

Առասպելը պատմում է, որ վանքի բացման և օծման արարողությունների ժամանակ մի արծիվ էր ճախրում գլխավոր եկեղեցու գմբեթի վրա, և դրանով իսկ այն հայտնի դարձավ որպես խաղացող (կամ ճախրող) արծվի վանք («հաղ» նշանակում է խաղ, իսկ «արծին» նշանակում է արծիվ):Այտեղից ել առաջացել է Հաղարծին բառը

Ըստ ժողովրդական ստուգաբանության՝ «Սանահին» նշանակում է սա նրանից (Հաղապատից) հին, նաև՝ սան-հին, հին կաթսա։

4. ճախրիր արծիվ

Հաղարծին

Առասպելը պատմում է, որ վանքի բացման և օծման արարողությունների ժամանակ մի արծիվ էր ճախրում գլխավոր եկեղեցու գմբեթի վրա, և դրանով իսկ այն հայտնի դարձավ որպես խաղացող (կամ ճախրող) արծվի վանք («հաղ» նշանակում է խաղ, իսկ «արծին» նշանակում է արծիվ):Այտեղից ել առաջացել է Հաղարծին

5. Արայի գահ կամ——— լեռ                                                              Արագած

Արագած անվան ծագումը կապում ենՀայկի որդի Արամանյակի կամ էլ Արա աստծոանուննեֆի հետ։
6. Աշխարհից դուրս, դրսի գյուղ

Դսեղ

Գոյություն ունի Դսեղ անվան ստուգաբանության հետ կապված երկու տարբերակ. ա) Դսեղ նշանակում է դուրս տեղ, այսինքն`բնակավայրերից զատված, առանձնացված տեղ, բ) ըստ ավանդազրույցների` ձորի գյուղերից տարբերելու համար սարահարթի գյուղը կոչել են Դրսի գեղ կամ Դսեղ:

7. Սա մեր Վանն է

Սևան

Երկար ժամանակ լճի անունը բացատրվում էր հայերեն սև և վանք բառերից, որոնք բնութագրում էին Սևանավանքը։ Վերջինս կառուցել էր Սյունիքի իշխանուհի Մարիամ Բագրատունին սև տուֆից (9-րդ դար)։                                            8. Խորը փոս                                                                                            Խոր Վիրապ

Հայկական հին զրույցը պատմում է, որ ավանդույթների համաձայն, այդ ամրոց-տաճարի տեղում գտնվում էր հին Արտաշատը՝ Հայաստանի նախկին մայրաքաղաքը: Բարձունքի վրա, այնտեղ, ուր հիմա կանգնած է գեղեցիկ եկեղեցին, գտնվում էր ստորերկրյա բանտը մահապատժի դատապարտված հանցագործների համար՝ Խոր Վիրապը: Այդ վայրի հետ է կապված ավանդույթը, որը պատմում է Հայաստանում քրիստոնեություն ընդունելու մասին: Թագավոր Տրդատը (որը հավատարին էր մնում հեթանոսական աստվածներին) այդ բանտն էր նետել, Գրիգոր Լուսավորիչին՝ նրա քրիստոնեական քարոզների ու համոզմունքների համար: Հայաստանը դարձավ աշխարհում առաջին երկիրը, որն ընդունեց քրիստոնեությունը որպես պաշտոնական կրոն: Դա տեղի ունեցավ երեք հարյուր մեկ թվականին: Իսկ բանտի փոս տեղը կառուցվեց Խոր Վիրապ վանք:

9. Հազարավոր, բյուր աղբյուր ունեցող                                            Բյուրակն                     

Մի օր մի խարտիշահեր աղջիկ որոշել էր ուրց հավաքել այդ սարի լանջից: Երբ մի քիչ արդեն հավաքել էր, հոգնություն զգաց և նստեց առաջին պատահած աղբյուրի մոտ: Այդ ժամանակ աղբյուրին է մոտենում կուրծքը վիրավորաված մի կաքավ: Վիրավոր թռչունը խմում է աղբյուրի ջրից և իսկույն ապաքինվում: Ապշահար ու զարմացած աղջիկը ամենուր բոլորին պատմում էր իր տեսած հրաշքի մասին: Բայց մարդիկ թերահավատորեն էին լսում աղջկա պատմածը. նրանց թվում էր, թե աղջկա պատմածը մտացածին է: Բայց աղջիկն անվերջ պնդում էր իր ասածը: Եվ մարդիկ որոշում են փնտրել այդ աղբյուրը: Նրամք աղջկա հետ սկսում են շրջել սարալանջով, լեռան տարբեր կողմերն են անցնում, փնտրում են աղբյուրը լուսաբացից մինչև ճրագալույց, բայց ապարդյուն. աղջիկը բյուրավոր աղբյուրների մեջ՝ չէր կարողանում կողմնորոշվել, թե որն է այն հրաշք ակը: Նա արդեն շատ էր հոգնել և հուսաբեկ նստեց մի քարի վրա ու ասաց. — Բյուր՛ակն, հազ՛ար ակն, ես ինչպ՞ես գտնեմ, թե ո՛րն էր այն ակը: Այդ օրվանից հետո լեռը կոչեցին «Բյուրակն»:

10. Զանգը զուր է, կամ զանգի ձոր

Զանգեզուր

Որոտանի ձորում շատ գյուղեր են եղել, ամեն գյուղում էլ` մեկ-երկու եկեղեցի։ Ամեն առավոտ, երբ հնչել են եկեղեցիների զանգերը, ձորը լցվել է նրանց ձայնով։ Լսողներն ասել են. «Զանգի ձո՛ր է, զանգի ձո՛ր է»։ Դրանից հետո բնակավայրի անունը դրել են Զանգեձոր, որն էլ հետագայում դարձել է Զանգեզուր:                                                                                            11 Ա’ռ զնիիր….

Արզնի

Ասում են, որ ներկայիս Արզնիի տարածքում շատ դարեր առաջ ճակատամարտ է տեղի ունեցել հայոց թագավոր Արա Գեղեցիկի և Ասորեստանի թագուհի Շամիրամի միջև։ Այդ ճակատամարտում Արան զոհվում է։ Շամիրամը հրամայում է իր զինվորներին` գտնել Արայի դիակը։ Քանի որ, բացի Շամիրամից, ոչ ոք չէր ճանաչում Արային, զինվորներն իրենց գտած դիակները բերում են, որ նա զննի։ Ամեն անգամ նրանք ասում են իրենց թագուհուն. «Ա՛ռ, զննի»։ Դրանից հետո այդ վայրը սկսեցին կոչել Արզնի:

Հայաստանի պատմական մայրաքաղաքները

Թեման՝ Հայաստանի պատմական մայրաքաղաքները՝ Երվանդաշատ, Արտաշատ, Վաղարշապատ

Երվանդաշատ — Ք. ա. 220 թ. գահ բարձրացավ Երվանդունյաց արքայատոհմի վերջին ներկայացուցիչը՝ Երվանդ Վերջինը։ Այնտեղ, ուր Արաքս և Ախուրյան գետերը միախառնվում են, Երվանդ Վերջինը կառուցում է նոր մայրաքաղաք՝ Երվանդաշատը։ Երվանդ արքան իր ունեցած գրեթե ողջ հարստությունը կուտակում է Երվանդաշատում, իսկ հեթանոսական աստվածների արձանները տեղափոխում դրանից հյուսիս՝ Ախուրյանի ափին կառուցած Բագարան քաղաք։ Մայրա­քաղաքից ոչ հեռու նա կառուցել է տալիս նաև Երվանդակերտ դաստակերտը։

Լրացուցիչ նյութ

Ինձ համար քաղցր է պատմել նաև գեղեցիկ Երվան­դակերտ դաստակերտի մասին, որ նույն Երվանդը շինեց գեղեցիկ և չքնաղ հորինվածքով։ Որովհետև մեծ հովտի միջին մասը լցնում է բնակչությամբ և պայծառ շինու­թյուններով, լուսավոր, ինչպես աչքի բիբը, իսկ բնակու­թյան շուրջը կազմում է ծաղկանոցներ և բուրաստաններ, ինչպես բբի շուրջը աչքի մյուս բոլորակը։ Իսկ այգիների բազմությունը նմանվում էր խիտ արտևանունքի գեղեցիկ գծին, որի հյուսիսային կողմի կամարաձև դիրքը իսկապես համեմատվում էր գեղեցիկ կույսերի հոնքերին։ Իսկ հարավային կողմից հարթ դաշտերը հիշեցնում էին ծնոտների գեղեցիկ ողորկությանը։ Իսկ գետն իր երկու ափերի բարձրություններով պատկերանում էր մի բերան’ իր երկու շրթունքներով։

Մովսես Խորենացի, «Հայոց պատմություն»

Արտաշատ — Արտաշատը, ինչպես և Արմավիրը, Հայաստանի Հանրապե­տության ներկայիս քաղաքներից է, մարզային կենտրոն։ Ի տարբերություն Արմավիրի, որը նույնանուն մարզի կենտրոնն է, Արտաշատը Արարատի մարզկենտրոնն է, և դա պատահական չէ։ Այդ քաղաքները, ինչպես և նրանց հնամենի անվանակիցները, Արարատի հավերժական հայացքի տակ են։ Հայոց սրբազան լեռան աչքի առաջ շատ քաղաքներ են ծնունդ առել. դրանցից են Վաղարշապատը, որ առ այսօր գոյություն ունի նույն անունով և նույն տեղում, Դվինը, որ շուրջ կես հազարամյակ Հայաստանի մայրաքաղաքն էր, և ներկայիս մայրաքաղաք Երևանը։

Արտաշատը հիմնադրել է Արտաշես 1-ը՝ հին աշխարհի հռչակավոր զորավար Հաննիբալի խորհրդով։ «Հայկական Կարթագենը», ինչպես Արտաշատն անվանեցին ժամանակակիցները, միասնական հատա­կագիծ ունեցող մեծ ու գեղեցիկ քաղաք էր։

Տիգրանակերտ քաղաքի մասին մենք արդեն զրուցել ենք Տիգրան Մեծի մասին պատմող դասում:

Վաղարշապատ — Հայոց Վաղարշ I թագավորը (117-140 թթ.), պարսպապատելով Վարդգեսավան հին բնակավայրը, այն վերանվանում է Վաղարշապատ և հռչակում մայրաքաղաք։

Վաղարշապատի միջնաբերդը համարյա համընկնում էր Էջմիածնի վանքի ներկայիս պարսպապատ տարածքին։ Այնտեղ էին թագավորական պա­լատը, զորանոցները և այլ շինություններ։ Վաղարշապատի դերը հատկապես մեծացավ 4-րդ դարի սկզբին, երբ քրիստոնեության ընդունումից հետո 303 թ. այստեղ կառուցվեց Էջմիածնի Մայր տաճարը։ Նրա անունով էլ հետագայում քաղաքը կոչվեց Էջմիածին։

Դարեր շարունակ Վաղարշապատը հայոց հոգևոր կենտրոնն էր։ 1441 թ. հազարամյա ընդմիջումից հետո այստեղ վերահաս­տատվեց Ամենայն Հայոց կաթողիկոսական աթոռը։

 Կարթագեն — Աֆրիկայի հյուսիսում եղած հնադարյան նշանավոր քաղաք- պետություն, որը երեք անգամ պատերազմի մեջ է եղել հռոմեացիների հետ: Կարթագենի ամենանշանավոր զորավարը Հաննիբալն էր։

Առաջադրանք՝

  • Ինչ անուններով է հայտնի եղել  Երվանդաշատ, Արտաշատ, Վաղարշապատ մայրաքաղաքներըը:              Երվանդաշատը կոչվեկ է նաև Մարմետ:                              Արտաշատը  կոչվել  է նաև Հայկական Կաթագեն              Վաղարշապատը կոչվել է Էջմիածին:                                    ● Ով է հինմադրել Երվանդաշատ, Արտաշատ, Վաղարշապատ մայրաքաղաքները:                                       Երդանդաշատը կառուցել է Երվանդ վերջինը                     Արտաշատը կառուցել է Արտաշես 1-ինը                                Վաղարշապատը կառուցել է Վաղարշ 1-ինը:
    • Ներկայումս որտեղ է գտնվում Երվանդաշատ, Արտաշատ և Վաղարշապատ մայրաքաղները, նշեք քարտեզի վրա և տեղադրեք բլոգում:

    mayraqaxaqner

ՎԻՐՏՈՒԱԼ ՃԱՄՓՈՐԴՈՒԹՅՈՒՆ ԴԵՊԻ ՆՅՈՒ ՅՈՐՔ

picture.ru-ն ավանդույթի համաձայն ներկայացնում է համաշխարհային ճանաչում ունեցող քաղաքներն ու պատմական վայրերը, ինչպես նաև՝ հուշում` ինչ կարելի է տեսնել այդ վայրերում, ուր այցելել և ինչպես շրջել քաղաքում:

Այս անգամ պարբերականն անդրադարձել է Ամերիկայի Միացյալ Նահանգներին, որը տարածքի մեծությամբ  և բնակչության թվով աշխարհում երկրորդ երկիրն է, տարբեր աշխարհագրական գոտիների և հավասար հնարավորությունների երկիր: Անապատների ու անտառների, գետերի ու լճերի, լեռների ու օվկիանոսների, և, անշուշտ, մեծերի ու փոքրերի երկիրը, որի բնակչության մոտ 82 տոկոսը բնակվում է քաղաքներում:
Ֆոտոշարքում ներկայացվում է ամերիկյան  ամենալեգենդար քաղաքը, որը մշտապես գտնվում է զբոսաշրջիկների ուշադրության կենտրոնում` Նյու Յորքը:

Նյու Յորքի պատմական թաղամաս Մանհեթենը

 

USA 01 Взять в Штаты: путеводитель по Нью Йорку и Майами
Համաշխարհային առևտրի կենտրոնի համալիրի կենտրոնական շենքը` երրորդ ամենաբարձրն աշխարհում և ամենաբարձր գրասենյակային կառույցը

 

USA 02 Взять в Штаты: путеводитель по Нью Йорку и Майами
Ground Zero («Էպիկենտրոն»)` 65 000 քառ. մետր տարածքով հրապարակ, որտեղ գտնվում է Համաշխարհային առևտրի կենտրոնը

 

USA 03 Взять в Штаты: путеводитель по Нью Йорку и Майами
Նյու Յորքի կենտրոնական կայարանը

 

USA 04 Взять в Штаты: путеводитель по Нью Йорку и Майами

Թայմս Սքուեր հրապարակը

 

USA 05 Взять в Штаты: путеводитель по Нью Йорку и Майами
Հինգերորդ պողոտան, որտեղ տեղակայված են Apple-ի, Tiffany & Co-ի, Cartier-ի, Chanel-ի, Louis Vuitton-ի, Burberry-ի և այլ համաշխարհային ապրանքանիշերի խանութները:

 

USA 07 Взять в Штаты: путеводитель по Нью Йорку и Майами
Բրոդվեյ` Նյու Յորքի ամենաերկար փողոցը` 25 կմ երկարությամբ

 

USA 08 Взять в Штаты: путеводитель по Нью Йорку и Майами
Նյու Յորքի ֆոնդային բորսան` Ուոլ Սթրիս փողոցում

 

USA 09 Взять в Штаты: путеводитель по Нью Йорку и Майами
Մետորոպոլիտեն թանգարանը, երրորդն աշխարհում այցելությունների թվով

 

USA 10 Взять в Штаты: путеводитель по Нью Йорку и Майами
«Չելսի» հյուրանոցը

 

USA 11 Взять в Штаты: путеводитель по Нью Йорку и Майами
Կախովի Բրուքլինյան կամուրջը, որը միացնում է Բրուքլինը Մանհեթենին

 

USA 12 Взять в Штаты: путеводитель по Нью Йорку и Майами
Ազատության արձանը

15400322940 dfcc47c7c2 o Взять в Штаты: путеводитель по Нью Йорку и Майами

Թռչուններ Թռչնադիտարկում

Թռչնադիտարկում

Հայկական լեռնաշխարհի թռչունները

Թռչուններն ապրում են մեր հարևանությամբ: Նրանց հանդիպում ենք ամենուր` քաղաքում, գյուղում, ինչպես մարդկանց բնակավայրերի կողքին, այնպես էլ` բնության գրկում: Սակայն շատ քչերն են տեղյակ` ինչպիսի թռչուններ են ապրում մեր հայրենիքում՝ Հայկական լեռնաշխարհում:

Թռչնադիտարկումը սիրելի զբաղմունք

Թռչնադիտարկումը կարող է դառնալ գրավիչ զբաղմունք, որը կօգնի Ձեզ ճանաչել բնությունը: Թռչնադիտարկման ընթացքն ավելի հետաքրքիր և օգտակար կլինի համապատասխան պարագաներ ունենալու դեպքում, որոնցից են հեռադիտակը, թռչունների ուղեցույցը, թռչնադիտարկողի օրագիրը: Մենք կազմակերպում ենք թռչնադիտարկումներ ՀՀ տարբեր մարզերում: Թռչունների պահպանման մասնագետների հետ համատեղ: Կազմակերպված թռչնադիտարկման ընթացքում մասնակիցներին տրամադրում ենք հեռադիտակներ և մոնոդիտակ (scooper), և իհարկե, մանրամասն տեղեկություններ մեր գտնվելու վայրի և թռչնատեսակների վերաբերյալ:

Կարևորելով թռչունների միջավայրաստեղծ, գեղագիտական, էկոլոգիական մեծ նշանակությունը և գիտակցելով դրանց պահպանման անհրաժեշտությունը այսօր` կարևոր է թռչնադիտարկումների կազմակերպումը: Մեկ անգամ մասնակցելով թռչնադիտարկման` այն կարող է դառնալ ձեր սիրելի զբաղմունքը:

Եղանակային չափումներ

Ամսաթիվ Չափումներ Միջին Բարձր Ցածր Եղանակի տրամադրություն Օր 1       23.03.2020                                               9.00-  +9

13.00- +14

17.00- +18                                           Արևոտ

21.00 +8

Օր 2         24.03.2020                                                                              9.00     +10

13.00   +15

17.00   +20                                      Ամպամած

21.00   +8

Օր 3     25.03.2020                                                                                 9.00    +8

13.00   +17

17.00   +20                                      Արևոտ

21.00   +10

Օր 4        26.03.2020.                                                                            9.00  +10                                                                                          13.00  +15

17.00  +19                                        Արևոտ

21.00  +8

Օր 5   27.03.2020.                                                                                  9.00  +12

13.00 +16

17.00 +22                                             քամի

21.00 + 12

Օր 6       28.03.2020.                                                                          9.00+  10

13.00+ 14

17.00+ 20                                                     Անձրև, քամի

21.00+ 10

Օր 7        29.03.2020.                                                                        9.00+  8

13.00+  12

17.00+  18                                                     Անձրև

21.00+  10