Ամանորը իմ երազում

Մի գիշեր երբ քնած էի, երազումս տեսա որ հայտնվել էի Ձմեռ պապի դղյակում: Այնտեղ հանդիպեցի Ձմեռ պապին, Ձյունանուշին և եղնիկներին: Մենք միասին զարդարեցինք Ամանորի եղևնին, երփերանգ խաղալիքներով և բամբակի նման սպիտակ փաթիլերով, Ձմեռ պապը ինձ ցույց տվեց խաղալիքներով լի պարկը, որը պետք էր Նոր տարվա գիշերը բաժաներ երեխաներին: Ես երբ արթնացա արդեն Նոր տարի էր, Դեկտեմբերի 31-ը իմ ամենասիրած տոներից մեկը:

Խնկո-Ապոր գրադարան

Ամսի-6 ին մենք ընկեր Մարինեի հետ այցելեցինք Խնկո-Ապոր գրադարան: Այնտեղ կային մանկական հեքիաթների գրքեր,received_452310655684484 որոնք գեղեցիկ ձևավորված էին: Գրադարանում կային մի քանի սրահներ, օրինակ-ընթերցասրահ, զբաղվելու և երաժշտական, որտեղ լսեցինք երաժշտություն և Կարմիր գլխարկ հեքիաթը և դիտեցինք Գտնված երազ մուլտֆիլմը:

Սասունցի Դավիթ

1575048254439Դավիթ չըդառավ, մի կըրա՜կ դառավ։
Ճարը կըտըրված՝ Օհանը բերավ
Նետ-աղեղ շինեց ու տըվավ իրեն՝
Գընա, որս անի սարերի վըրեն։
Դավիթ նետ-աղեղն առավ Օհանից,
Հեռացավ Սասմա քաղքի սահմանից
Ու դառավ որսկան։ Գնաց, մի կորկում
Լոր էր սպանում, ճնճղուկ էր զարկում,
Մըթանը գընում իրեն հոր ծանոթ
Աղքատ, անորդի մի ծեր կընկա մոտ,
Վիշապի նըման, երկա՜ր, ահագի՜ն
Մեկնըվում, քընում կըրակի կողքին։
Մի օր էլ, երբ որ իր որսից դարձավ,

Պառավը վըրեն սաստիկ բարկացավ.
— Վա՜յ Դավիթ, ասավ, մահըս տանի քեզ,
Դո՞ւ պետք է էն հոր զավակը լինե՜ս։
Ձեռից ու ոտից ընկած մի ծեր կին—
Ես եմ ու էն արտն աստըծու տակին,
Ինչո՞ւ ես գընում, տափում, տըրորում,
Իմ ամբողջ տարվան ապրուստը կըտրում։
Թե որսկան ես դու― նետ-աղեղըդ ա՛ռ,
Ծըծմակա գըլխից մինչև Սեղանսար
Քու հերը ձեռին մի աշխարհ ուներ,
Որսով մեջը լի որսի սար ուներ.
Եղնիկ կա էնտեղ, այծյամ ու պախրա.
Կարո՞ղ ես— գընա, էնտեղ որս արա։
— Ի՞նչ ես, ա՛յ պառավ, էլ ինձ անիծում.
Ես ջահիլ եմ դեռ, ես նոր եմ լըսում։
Ո՞րտեղ է հապա սարը մեր որսի…
— Գընա՛, հորեղբայրդ—Օհանը կասի։

X

Հորեղբոր շեմքում մյուս օրը ծեգին
Դավիթը կանգնեց աղեղը ձեռքին։
— Հորեղբա՛յր Օհան, ինչո՞ւ չես ասել՝
Իմ հերը որսի սար է ունեցել,
Այծյամ կա էնտեղ, եղջերու, կըխտար.
Վեր կաց, հորեղբա՛յր, տար ինձ որսասար։
— Վա՜յ, կանչեց Օհան, էդ քու խոսքը չէր,
Էդ ով քեզ ասավ, լեզուն պապանձվեր։
Էն սարը, որդի՛, գընաց մեր ձեռից,
Էն սարի որսն էլ գընաց էն սարից,
Էլ չկան այծյամ, եղջերու, կըխտար։
Քանի լուսեղեն քու հերը դեռ կար,
(Է՜յ գիդի օրեր—ո՜րտեղ եք կորել),
Ես շատ եմ էնտեղ որսի միս կերել…
Քու հերը մեռավ, աստված խըռովեց,
Մըսրա թագավոր զորքեր ժողովեց,
Եկավ, մեր երկիր քարուքանդ արավ,
Էս սարի որսն էլ թալանեց, տարավ.
Եղնիկը գընաց, եղջերուն գընաց…
Մեր գիրն էլ հալբաթ էսպես էր գըրած։
Անցել է, որդի, քու բանին գընա,
Մըսրա թագավոր ձենըդ կիմանա…
— Մըսրա թագավոր ինձ ի՞նչ կանի որ…
Ես ի՞նչ եմ հարցնում Մըսրա թագավոր.
Մըսրա թագավոր թող Մըսըր կենա,
Իմ հոր սարերում ի՞նչ գործ ունի նա…
Վեր կաց, հորեղբա՛յր, նետ֊աղեղդ առ,
Կապարճըդ կապի՛ր, գընանք որսասար։
Ելավ Օհանը ճարը կըտըրված,
Գընացին տեսան՝ էլ ի՜նչ որսասար.
Անտառը ջարդած, պարիսպն ավերած,
Բուրգերը արած գետնին հավասար…

XI

Գիշերը հասավ, մընացին էնտեղ։

Ձենով Օհանն էր, իր նետն ու աղեղ
Դըրավ գլխի տակ, հանգիստ խըռըմփաց.
Դավիթը մընաց մըտքի ծովն ընկած։
Մին էլ նկատեց, որ մութը հեռվում
Մի թեժ, փայլփլուն կըրակ է վառվում։
Էն լուսը բըռնած՝
Վեր կացավ, գընաց,
Գընաց ու գընա՜ց, բարձրացավ մի սար,
Բարձրացավ, տեսավ մի մեծ մարմար քար
Կիսից պատըռված,
Ու միջից վառված
Բըխում է լուսը պա՜րզ, քուլա-քուլա՜,
Բարձրանում, իջնում ետ քարի վըրա։
Վար իջավ Դավիթ էնտեղից կըրկին,
Վար իջավ, կանչեց Ձենով Օհանին.
— Ե՛լ, հորեղբա՛յր, քանի՞ քընես,
Ե՛լ, էն պայծառ լուսը մի տես։
Լուս է իջել բարձըր սարին,
Բարձըր սարին, մարմար քարին։
Ե՛լ, հորեղբայր, անուշ քընից.
Էն ի՞նչ լուս է բըխում քարից։
Ելավ, խաչ քաշեց Օհանն երեսին,
— Է՛յ, որդի՛, ասավ, մեռնեմ իր լուսին,
Էն մեր Մարութա սարն է զորավոր։
Էն լուսի տեղը կանգնած էր մի օր
Սասմա ապավեն, Սասմա պահապան
Մեր սուրբ Տիրամոր վանքը Չարխափան։
Մըշտական, երբ որ կըռիվ էր գընում,
Էնտեղ էր քու հերն իր աղոթքն անում։
Քու հերը մեռավ, աստված խըռովեց,
Մըսրա թագավոր զորքեր ժողովեց,
Մեր վանքն էլ եկավ քանդեց էն սարում,
Բայց դեռ սեղանից լուս է բարձրանում…

XII

Դավիթը էս էլ երբ որ իմացավ,
— Անո՛ւշ հորեղբայր, հորեղբա՛յր, ասավ,
Որբ եմ ու անտեր աշխարքի վըրա,
Հեր չունեմ՝ դու ինձ հերություն արա՛։
Էլ չեմ իջնի ես Մարութա սարից,
Մինչև չըշինեմ մեր վանքը նորից։
Քեզանից կուզեմ հինգ հարյուր վարպետ,
Հինգ հազար բանվոր մըշակ նըրանց հետ.
Որ գան՝ էս շաբաթ կանգնեն ու բանեն,
Առաջվան կարգով մեր վանքը շինեն։
Գընաց Օհանը ու բերավ իր հետ
Հինգ հազար բանվոր, հինգ հարյուր վարպետ։
Վարպետ ու բանվոր եկան կանգնեցին,
Չըրը՛խկ հա թըրը՛խկ նորից շինեցին,
Առաջվան կարգով, փառքով փառավոր
Բարձըր Մարութա վանքը Տիրամոր։
Ցըրված միաբանք ետ նորից եկան,
Նորից թընդացին աղոթք, շարական․
Ու երբ շեն արավ հոր վանքը նորից,
Ցած իջավ Դավիթ Մարութա սարից։

Հարցեր և առաջադրանքներ՝

  1. Տեքստից գտիր և բացատրիր կրակ դառնալ, ապրուստը կտրել, մտքի ծովն ընկած, շեն անել, հալբաթ բառերն ու արտահայտությունները:                                                       կրակ դառնալ-փորձանք դառնալ, ապրուստը կտրել- բերքը եկամուտը կտրել, մտքի ծովն ընկած-մտածել, շեն անել-շենացնել հալբաթ-երևի:
  2. Վերնագրիր բոլոր հատվածները:                                                                                            Փորձանք Դավիթը, Որսասեր Դավիթը, Հետաքրքասեր Դավիթը, Անտեր Դավիթը:
  3. Պատմիր քեզ դուր եկած հատվածը:
  4. Քեզ դուր եկած հատվածը նկարիր paint ծրագրով և տեղադրիր բլոգում այդ հատվածի հետ:

Սասունցի Դավիթը

Ելավ Օհանը, Դավթի մոտ գնաց.
— Հորեղբայր Օհան, հեռո՜ւ եկ, կամա՜ց,
Ուլեր կըփախչեն։ — Մին էլ էնտեղից
Մի մեծ նապաստակ, ականջները ցից,
Խրտնեց ու ահից դուրս պրծավ հանկարծ։
Դավիթն էր. ելավ, ետևից ընկած
Էն սարը քշեց, ետ բերավ էս ձոր,
Բերավ, ուլերին խառնեց նորից նոր։
— Օ՜ֆ, ի՜նչ դըժվար է, հորեղբայր Օհան.
Աստված օխնել է էն սև-սև ուլեր,
Ամա բոզալուկ էս ուլեր, որ կան,
Փախչում են, ցըրվում ողջ սարերն ի վեր.
Էնքան եմ երեկ վազել, չարչարվե՜լ,
Մինչև հավաքել ու տուն եմ բերե՜լ…
Նայեց Օհանը, որ Դավթի հագին
Ոտնաման չի էլ մընացել կարգին,
Մահակն էլ մաշվել, մինչ բուռն է հասել,
Մի օրվա միջում էնքան է վազել։
— Դավի՛թ ջան, ասավ, չեմ թողնի էսպես,
Բոզալուկ ուլեր չարչարում են քեզ.
Էգուց նախիրը կըտանես արոտ։
Ասավ Օհանը ու մյուս առավոտ
Գընաց, նորից նոր մեր Դավթի ոտի
Մի ջուխտ նոր տըրեխ բերավ երկաթի,
Երկաթի մի կոռ հարյուր լըդրական
Ու շինեց Սասմա քաղքի նախրապան։

8

Քըշեց նախիրը մեր նախրորդ հըսկան,
Ելավ Սասունի սարերն աննըման։
«Է՜յ ջան, սարե՛ր,
Սասման սարե՛ր,
Ի՜նչ անուշ է
Ձեր լանջն ի վեր…»
Որ կանչեց, նըրա ձենից ահավոր
Դըղորդ-դըմբդըմբոցն ընկավ սար ու ձոր։
Վայրի գազաններ բըներից փախան,
Քարեքար ընկան, դատարկուն եղան։
Դավիթն էր. ընկավ նրանց ետևից,
Որին մի սարից, որին մի ձորից,
Գել, ինձ, առյուծ, արջ, վագըր բռնեց,
Հավաքեց, բերավ, իր նախրին խառնեց
Ու առաջն արավ դեպի Սասմա քաղաք։
Ոռնո՜ց, մըռընչյո՜ւն, աղմո՜ւկ, աղաղա՜կ…
Վախկոտ քաղքըցիք մին էլ ի՜նչ տեսան,
Հենց քաղքի վըրա անհամար գազան…
«Վա՜յ, հարա՜յ, փախե՜ք…»
Մեծեր, երեխեք
Սըրտաճաք եղած,
Գործները թողած
Փախան, ներս ընկան տուն, ժամ կամ խանութ,
Ամուր փակեցին դուռն ու լուսամուտ։
Դավիթը եկավ կանգնեց մեյդանում.
— Վա՜հ, էս քաղքըցիք ի՜նչ վաղ են քընում։
Հե՜յ կովատեր, հե՜յ գոմշատեր,
Ելե՛ք, շուտով բացեք դըռներ,
Ով մինն ուներ — տասն եմ բերել,
Ով տասն ուներ — քըսանն արել։
Շուտով ելե՜ք, եկե՜ք, տարե՜ք,
Ձեր եզն ու կով գոմերն արեք։
Տեսավ՝ չեն գալի, դուռ չեն բաց անում,
Ինքն էլ մեկնըվեց քաղքի մեյդանում,
Գըլուխը դըրավ մի քարի, մընաց,
Ու մուշ-մուշ քընեց մինչև լուսաբաց։
Լուսին իշխաններ ելան միասին,
Գընացին Ձենով Օհանին ասին.
— Ամա՜ն, քեզ մատաղ, ա՛յ Օհան ախպեր,
Մեր եզն ու մեր կով թող մընան անտեր,
Միայն սրանից ազատ արա մեզ։
Ոչ արջն է ջոկում, ոչ գոմեշն ու եզ,
Մի օր էլ քաղքին փորձանք կըբերի,
Արջերոց կանի, կըտա կավերի։

Հարցեր և առաջադրանքներ՝

  1. Վերնագրիր հատվածները:                                                      .7 Հովիվ Դավիթը, 8. Նախրապան Դավիթը:
  2. Նկարիր Սասուն քաղաքը:
  3. Հատվածից դուրս գրիր կոշիկ բառի հոմանիշը և գրիր, թե ինչ բառերից է կազմված:                                                    Ոտնաման էլ չի մնացել կարգին, Մի ջուխտ նոր տրեխ բերավ երկաթի                                                                             Կոշիկ-ոտնաման, տրեխ, հողաթափ:
  4. Ինչո՞ւ քաղաքացիները չէին ուզում, որ Դավիթը նախրապան լինի:                                                                        Քաղաքացիները՜ չէին ուզում որ Դավիթը լիներ նախրապան որովհետև, անբողջ Սասնա անտառների գազաններին բերում խառնում էր նախիրին:
  5. Ինչո՞ւ էր Դավիթը բողոքում իր գործից, ինչո՞ւ էր դժվար այդ գործը:                                                                                    Դավիթը բողոքում էր իր գործից որովհետև, շատ էր վազվզում և շատ էր հոգնում:

Ը-ի ուղղագրությունը

  1. Ընկեր, ընթերցել, ընթանալ, ընտրել բառերով կամ նրանց արմատներով 2-ական բառ կազմիր:                         Ընկեր-դասընկեր, գործընկեր: Ընտրել-ընտրություն: Ընթերցել-ընթերցանություն: Ընթանալ-արագընթաց, դանդաղընթաց
  2. Որտեղ անհրաժեշտ է, գրիր ը տառը: Բառարանի օգնությամբ բացատրիր և սովորիր քեզ անծանոթ բառերը:                                                                                          

Հյուրընկալ, անակնկալ, անընկալելի, ակնբախ, ձկնկիթ, սրընթաց, ճեպընթաց, ինքնըստինքյան, կորնթարդ, մթնկա, հատընտիր, գույնզգույն, անստորագիր, հետզհետե, ակնդետ, խոչընդոտ, անընդմեջ, ակնթարթ, մակընթացություն, մթնշաղ, ազգընտիր, վայրընթաց, զուգընթաց:

3.Լրացրու բաց թողած տառերը:

Աշուն է, զովաշունչ ու պայծառ մի ոսկեփայլ աշուն, ինչպիսին լինում է Արարաըյան դաշտում: Ողկույզներով ծանրաբեռնված խաղողի այգիները փայլփլում են խայտաբղետ գույներով: Ծիրանագույն դեղձը, բուրումնավետ սերկևիլը ժպտում են իրենց երփներանգ սաղարթների գրկում: Ամենից գեղեցիկը թերևս արծաթազօծ փշատենին է՝ թավշապատ տերևներով, յուրօրինակ պտղով: Նրանց խիտ շարքերը ձգվում են ընդարձակ այգիների երկայնքով, ասֆալտապատ ճանապարհների եզրերով:

 

Սասունցի Դավիթ

Հարցեր և առաջադրանքներ՝

  1. Բնութագրիր Ձենով Օհանին:                                                  Ձենով Օհանը շատ բարի և խղճով մարդ էր:
  2. Նկարագրիր գառնարած Դավթի հագուստը:                       Դավիթի ոտնամանները երկաթից էր:
  3. Մի բնակչի անունից պատմիր Դավթի գառնարածության մասին (բանավոր):
  4. Վերնագրիր 5-րդ և 6-րդ հատվածները:
  5. Մանուկ Դավիթը 6. Գառնարած Դավիթը: